Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լեռնային Ղարաբաղում ռազմական կոնֆլիկտ Թուրքիան է պլանավորել. Коммерсант

Լեռնային Ղարաբաղում ռազմական կոնֆլիկտ Թուրքիան է պլանավորել. Коммерсант
17.10.2020 | 11:16

Լեռնային Ղարաբաղում զինված գործողությունների սկսումն ու սրումը պլանավորել է թուրքական իշխանությունը: Հենց նա է պաշտոնական Բաքվին հրահրել ռազմական գործողություններ սկսել: Այս մասին գրում է ռուսական «Коммерсант» պարբերականը՝ հղում անելով իր ռազմական-դիվանագիտական աղբյուրներին:


Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի իշխանությունները ռազմական գործողություններ սկսելու համար մի քանի ամիս շարունակ հող են նախապատրաստել:
«Հուլիս-օգոստոս ամիսներին՝ Ադրբեջանի տարածքում Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո, Թուրքիայի զինված ուժերից զգալի մի խմբավորում մնացել է Ադրբեջանում: Այն խմբավորումը ներառում էր գումարտակի մարտավարական խումբ, ռազմական հրահանգիչներ, օդաչուներ և մինչև 600 զինվորական-խորհրդականներ: Ծանր տեխնիկայից ու թռչող սարքերից նույնպես մնացել են Ադրբեջանում, ինչպես օրինակ, համազարկային կրակի 6 ռեակտիվ համակարգ ու ուղղաթիռ , 18 հետևակի մարտական մեքենա ու բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր»,- մանրամասնում է աղբյուրը:


Պարբերականը պնդում է նաև, որ Ղարաբաղում մարտեր մղելու համար պաշտոնական Անկարան փորձել ու փորձում է ակտիվորեն վարձականներ ներառել Սիրիայի և Լիբիայի իսլամական խմբավորումներից: Ըստ հաշվարկների՝ այս պահին 1300 սիրիացի վարձկաններ ու մոտ 150 զինյալներ կան Լիբիայից:

Դիտվել է՝ 3160

Մեկնաբանություններ